«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Արա ՊԱՊՅԱՆ. Թուրքիայի ներկայիս ազգային հարստության 35 տոկոսը նախկին հայկական սեփականություն է

Արա ՊԱՊՅԱՆ. Թուրքիայի ներկայիս ազգային հարստության 35 տոկոսը նախկին հայկական սեփականություն է
26.04.2013 | 16:06

Երեկ Թուրքիայի Բաց համալսարանի պրոֆեսոր, նախկին քաղբանտարկյալ, Սայիթ Չենթինօղլին (Sait Chetinoghli), ով տասնամյակներ հետազոտություններ է կատարել հայերից բռնագրավված սեփականության հարցում և բազմաթիվ խիստ արժեքավոր գրքեր ունի հրատարակած դրա մասին, ասաց՝ Թուրքիայի ներկայիս ազգային հարստության 35%-ը նախկին հայկական սեփականություն է:

Պատկերացնո՞ւմ եք,ինչ գումարի մասին է խոսքը:

Դիտվել է՝ 2806

Մեկնաբանություններ